Ըստ բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ աճուրդի է հանվել հոլանդացի հանրահայտ նկարիչ Վինսենթ Վան Գոգի լոնդոնյան տունը։
Լոնդոնի Բրիքսթոն շրջանում գտնվող 19–րդ դ. եռահարկ առանձնատունը, որտեղ նկարիչն ապրել է 1873-1874 թթ.՝ իր երիտասարդության ամենաերջանիկ տարիները, նախնական գնահատվել է 475 հազ ֆունտ ստեռլինգ կամ 760 հազ ԱՄՆ դոլար։
Տան վաճառքի որոշումը կայացրել են ծեր սեփականատիրոջ թոռները։
Վան Գոգը մշտապես ապրել է տան երրորդ հարկում: Տան բնակիչները նկարչի սենյակը չեն օգտագործել՝ փորձելով այնտեղ պահպանել Վան Գոգի ներկայությունն ու շունչը: Առանձնատանն են մնացել նաև նկարչի որոշ իրեր, այդ թվում՝ լվացարանն ու բուխարին:
Աճուրդի է հանվել Վան Գոգի տունը

Աճուրդը կկայանա մարտի 27-ին: